Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն «արտաքսվածների գործի» չկատարման պատճառով քննադատել է Ռուսաստանին և փոխհատուցման վճարման ձևն անվանելու համար տվել վերջնաժամկետ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն «արտաքսվածների գործի» չկատարման պատճառով քննադատել է Ռուսաստանին և փոխհատուցման վճարման ձևն անվանելու համար տվել վերջնաժամկետ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն գնահատել է «արտաքսվածների գործի» կատարման գործընթացը և Եվրոպայի անդամ պետությունները կրկին խստիվ քննադատել են Ռուսաստանի Դաշնությանը՝ դատարանի կողմից սահմանված պարտականությունները չկատարելու պատճառով,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արդարադատության նախարարությունը:

Նրանց փոխանցմամբ, Ստրասբուրգի դատարանի մեծ պալատի 2019 թվականի հունվարի 31-ի որոշմամբ, Ռուսաստանը պարտավոր է, Վրաստանի պետությանը, որպես հայցվոր կողմ, փոխանցել 10 միլիոն եվրո քանակությամբ բարոյական փոխհատուցում այն տուժածներին փոխանցելու համար, ովքեր 2006 թվականի աշնանը մասսայաբար արտաքսվեցին Ռուսաստանի Դաշնությունից և դարձան մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհը:

«Նախարարների կոմիտեի որոշման մեջ նշված է, որ փոխհատուցման վճարման ժամկետը լրացել է 2019 թվականի ապրիլի 30-ին և Ռուսաստանը մինչ օրս չի կատարում պարտականությունը, որի պատճառով նախարարների կոմիտեն խոր վրդովմունք է հայտնում:

Ըստ որոշման, եթե Ռուսաստանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 12-ը չհամաձայնվի վճարել գումարը, ապա 2020 թվականի դեկտեմբերի նիստին կընդունվի բանաձև, որը պարտականությունների չկատարման մասին գործընթացներ սկսելու առաջին գործընթացային քայլն է:

«Արտաքսվածների գործով» կոմիտեն որոշումներ էր կայացրել 2019 և 2020 թվականներին, որով Ռուսաստանին կոչ էր արել փոխհատուցման տեսքով Վրաստանին վճարել 10 միլիոն եվրո:

Եվրոպական դատարանի որոշմամբ, նշված գումարը պետք է բաշխվի 2006 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնությունից մասսայաբար արտաքսված և մարդու իրավունքների խախտման զոհ դարձած առնվազն 1500 մարդու միջև»,- նշված է արդարադատության նախարարության տեղեկության մեջ: