Եվրոպայի օրվա կապակցությամբ Վրաստանում տարբեր շենքեր լուսավորվել են Եվրամիության դրոշի գույներով
Եվրոպայի օրվա կապակցությամբ ամբողջ Վրաստանի տարածքում, տարբեր շենքեր լուսավորվել են Եվրամիության դրոշի գույներով:
Այսօր Եվրամիության դրոշի գույներով լուսավորվել են հետևյալ քաղաքները. Ախալցիխե, Բաթումի, Գորի, Քութայիսի, Մցխեթա, Օնի, Թելավի, Թբիլիսի և Զուգդիդի:
Վաղը, մայիսի 10-ին կլուսավորվի Օզուրգեթին, Ռուսթավին և Մեստիան:
«Մենք միշտ փորձում ենք Եվրոպայի օրը նշել Վրաստանի ողջ տարածքում, այնպես որ մենք ուրախ ենք տեսնել Վրաստանի շուրջ Եվրամիության դրոշի գույներով լուսավորված 12 տեսարժան վայրեր, այդ թվում` Ախալցիխեում, Բաթումիում, Գորիում, Քութայիսիում, Մեստիայում, Մցխեթայում, Օնիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավում, Թբիլիսիում և Զուգդիդում»,- հայտարարում են Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունում: