Եվրոպայի ջրագնդակի առաջնություն | Վրաստանի ազգային հավաքականը երկրորդ փուլը կբացի Իտալիայի դեմ խաղով #1TVSPORT-ում
Վրաստանի ջրագնդակի հավաքականը Եվրոպայի առաջնությունում իր հաջորդ խաղը կանցկացնի այսօր՝ Իտալիայի դեմ։ Խաղը կսկսվի Թբիլիսիի ժամանակով ժամը 18:30-ին, իսկ ուղիղ հեռարձակումը կցուցադրի վրացական Առաջին ալիքը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ջրագնդակի հավաքականը առաջին խմբային փուլում խաղացել է երեք խաղ՝ պարտվելով Խորվաթիային և Հունաստանին և հաղթելով Սլովենիային։ Արդյունքում նրանք անցել են երկրորդ խմբային փուլ, որտեղ տեղ են գտել վեց թիմից բաղկացած F խմբում։ Խորվաթիան և Հունաստանը նույն խմբում են, բայց Վրաստանը չի խաղա նրանց դեմ։ Մեր թիմը պետք է մրցի Իտալիայի, Նիդեռլանդների և Ռումինիայի հետ։
Բոլոր վեց թիմերն էլ պահպանել են նախորդ փուլում հավաքած միավորները։ Առաջին և երկրորդ տեղերը գրաված թիմերը կխաղան Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։
Առաջիկա խաղեր
Հունվարի 19, 18:30 Վրաստան-Ռումինիա
Հունվարի 21, 18:30 Վրաստան-Նիդեռլանդներ