«Եվրոպական Վրաստանի» և «Լելո» կուսակցության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
«Եվրոպական Վրաստանի» և «Լելո» կուսակցության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ: «Եվրոպական Վրաստանի» գրասենյակում էին գտնվում Դավիթ Ուսուփաշվիլին և Բադրի Ջափարիձեն, որտեղ «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչները ճեպազրույց են անց կացրել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Դավիթ Ուսուփաշվիլին չի մանրամասնել, թե ինչ հարցի շուրջ են անցկացվել խորհրդակցությունները: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ուսուփաշվիլին, շուտով հայտնի կդառնա «Լելոյի» դիրքորոշումը:
«Մեր դիրքորոշումը հայտնի կլինի մի փոքր ուշ: Մենք այստեղ էինք այլ հարցերի համար: «Լելոն» իր որոշման մասին կհայտարարի շատ շուտով»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին: