«Եվրոպական Վրաստանը» Մարնեուլիում քաղաքապետի միջանկյալ ընտրություններում կուսակցության թեկնածու է առաջադրել Ահմեդ Իմամղուլիևին
«Եվրոպական Վրաստանի» լիդեր Դավիթ Բաքրաձեն, Մարնեուլիում քաղաքապետի միջանկյալ ընտրություններում կուսակցության թեկնածու է առաջադրել Ահմեդ Իմամղուլիևին: Բաքրաձեն բնակչությանը շնորհավորել է Նովրուզ բայրամի տոնը և մաղթել խաղաղություն:
Նրա խոսքերով, իշխանությունները չեն հասկանում բնակչության հիմնախնդիրները և հոգում են միայն սեփական բարեկեցության համար:
Իր հերթին քաղաքապետի թեկնածու Ահմեդ Իմամղուլիևը հայտարարել է, որ Մարնեուլիում «Վրացական երազանքի» իշխանության ժամանակաշրջանում ոչ մի բան չի արվել: