«Եվրոպական Վրաստանը» հրաժարվում է մտնել խորհրդարան և մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին
«Եվրոպական Վրաստանը» հրաժարվում է մտնել խորհրդարան և մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, – այս մասին խորհրդատվությունների ավարտից հետո կայացած ճեպազրույցին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը ՝ Դավիթ Բաքրաձեն:
Նրա խոսքով, 2020 թվականի հոկտեմբերի 31-ի ընտրությունները չեն եղել ազատ, արդար և չեն արտացոլում ժողովրդի կամքը:
«Մենք քննարկել ենք & միաձայն որոշում կայացրել: «Եվրոպական Վրաստանը» հրաժարվում է խորհրդարան մտնելուց, որի օրինականությունը մենք չենք ճանաչում, մենք հրաժարվում ենք մասնակցել երկրորդ փուլին»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն: