«Եվրոպական Վրաստանը» Ախալցիխեի բնակչությանը ներկայացրել է կուսակցության մեծամասնական պատգամավորության թեկնածուին
«Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, Ախալցիխեի բնակչությանը ներկայացրել է՝ Ախալցիխեի, Բորջոմիի, Ադիգենիի և Ասպինձայի ընտրատարածքներում կուսակցության մեծամասնական թեկնածու՝ Զուրաբ Չիլինգարաշվիլիին:
Դավիթ Բաքրաձեի խոսքով, այսօր Ախալցիխեում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում, առկա է սոցիալական ծանր ֆոն, մարդիկ ամեն օր կորցնում են իրենց աշխատանքը, իսկ տեղական և կենտրոնական իշխանությունները բնակչության նկատմամբ ցուցադրում են անուշադրություն:
Զուրաբ Չիլինգարաշվիլին նշել է, որ հոկտեմբերի 31-ին վրաց հասարակությունը Բիձինա Իվանիշվիլիին տուն կճամփի, որից հետո «Եվրոպական Վրաստանի» ծրագիրը երկրին կբերի կարևոր, բեկումնային փոփոխություններ:
«Օրինակներից մեկը, թե ինչպես վնասվեց Վրաստանը տնտեսական ճգնաժամից, ինչպես նաև տուժեց երկիրը կառավարության կողմից գարնանը հաստատված սահմանափակումներից, դա հենց Ախալցիխեն է, դատարկ Ռաբաթը, հետևաբար Ախալցիխեն, ինչպես նաև ամբողջ ընտրատարածքը և ամբողջ Վրաստանը ունի փոփոխության և զարգացման կարիք և այդ փոփոխությունների միակ հնարավորությունը ընտրությունների օրն է ՝ հոկտեմբերի 31-ին:
Հետևաբար, եթե ուզում ենք դուրս գալ ճգնաժամից, եթե ուզում ենք, որ տնտեսությունն առաջ գնա և զարգանա, եթե ուզում ենք, որ մեր երեխաներն ու ընտանիքներն ավելի լավ ապրեն, պետք է օգտվենք հոկտեմբերի 31-ից, որպեսզի երկրին բերենք շրջադարձային փոփոխություններ և հենց «Եվրոպական Վրաստանը» ունի նման բեկումնային փոփոխությունների ծրագիր, թե ինչպես նվազեցնենք հարկերը, ինչպես ստեղծենք 100 000 նոր աշխատատեղ, ինչպես խնայել յուրաքանչյուր ընտանիքի համար 2000 լարի, ինչպես պետական գույքը փոխանցել ժողովրդին և ինչպես փոխել այն փաստը, որ այսօր մենք հարուստ կառավարության աղքատ երկիր ենք և իրականում դա պետք է լինի հակառակը: Պետք է փոփոխություններ լինեն և այդ փոփոխությունների շանսը հենց հոկտեմբերի 31-ին է»,- ասել է Բաքրաձեն:
Նրա խոսքով, այսօր ինչպես Ախալցիխեում, այնպես էլ ամբողջ Վրաստանում ծանր տնտեսական և սոցիալական ճգնաժամ է:
«Մարդիկ սարսափելի վիճակում են, և երբ ես դռնեդուռ ման եմ գալիս, նրանք ինձ ասում են, որ դժգոհ են ներկայիս կառավարության անկարողությունից, անփութությունից և անուշադրությունից և սպասում են փոփոխությունների:
«Համոզված եմ, որ հոկտեմբերի 31-ին մենք Բիձինա Իվանիշվիլիին կուղարկենք տուն և փոփոխություններ կբերենք այս տարածաշրջանին, ինչպես նաև ամբողջ Վրաստանում»,- հայտարարել է Բաքրաձեն: