«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները լքել են խորհրդարանի լիագումար նիստը
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները լքել են խորհրդարանի լիագումար նիստը

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները հեռացել են խորհրդարանի նիստերի դահլիճից:

Լիագումար նիստի մեկնարկին նրանք դահլիճում արտահայտել են իրենց բողոքը, որից հետո դուրս եկել դահլիճից:

«Եվրոպական Վրաստանի» անդամ, պատգամավոր Էլենե Խոշտարիան դահլիճ է մտել սուլիչով և «Ամոթ է» գրառմամբ վերնաշապիկով: Նրան են միացել նաև կուսակցության մնացած անդամները:

Նիստին գտնվում էր նաև «Ամոթ է» շարժման մի քանի ակտիվիստ:

«Ամոթ է» և «Ազգային շարժման» անդամները խորհրդարանի շենքի մոտ անցկացնում են հանրահավաք և բողոքում Գիորգի Գախարիային վարչապետի թեկնածու առաջադրելու դեմ: