Եվրոպական Միության Խորհրդի տվյալներով՝ ԵՄ երկրները համաձայնության են եկել ներգաղթի օրենքների վերաբերյալ վերջնական դիրքորոշումների շուրջ
Եվրոպական Միության Խորհրդի տվյալներով՝ ԵՄ երկրները համաձայնության են եկել ներգաղթի օրենքների վերաբերյալ վերջնական դիրքորոշումների շուրջ

Եվրոպական միության երկրները կարողացել են համաձայնության գալ միգրացիոն օրենքների վերաբերյալ իրենց վերջնական դիրքորոշումների շուրջ։ Մասնավորապես, համաձայնեցվել են ապաստանի տրամադրման նոր կանոնները, «անվտանգ ծագման երկրների» ընդհանուր ցանկը և ապօրինի միգրանտների վերադարձի վերաբերյալ միասնական եվրոպական քաղաքականությունը։

Ինչպես նշվում է ԵՄ խորհրդի հայտարարությունում, այժմ խորհուրդը իր դիրքորոշումը կներկայացնի Եվրոպական խորհրդարանին՝ վերջնական իրավական փաստաթղթի համաձայնեցման համար։

Եվրոպական խորհրդարանը դեռ չի հաստատել փաստաթղթի վերջնական տարբերակը, սակայն վերջնական փաստաթուղթը կներառի նույն բաղադրիչները։

Ապաստանի վերաբերյալ նոր կանոնների համաձայն՝ ԵՄ անդամ պետությունը կարող է մերժել ապաստանի դիմումը, եթե տվյալ անձը կարող էր պաշտպանություն ստանալ այն երկրում, որը ԵՄ-ն համարում է «անվտանգ»։

Եվրամիության անդամ պետությունները նաև համաձայնել են, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները նույնպես կհամարվեն «անվտանգ» ապաստան հայցողների համար, ինչպես նաև՝ Բանգլադեշը, Կոլումբիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Կոսովոն, Մարոկկոն և Թունիսը։

Խորհուրդը նաև միասնական դիրքորոշման է հասել միգրանտների վերադարձի հարցում։ Նոր կանոններով, այն միգրանտները, ովքեր կամավոր չեն լքի երկիրը, կարող են ենթարկվել ազատազրկման։ Ապագայում նախատեսվում է նաև ստեղծել «վերադարձի կենտրոններ»։