Եվրոպական հեռարձակողների միությունը կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը

15:15, 27.05.2022

Եվրոպական հեռարձակողների միության գործադիր խորհուրդը անորոշ ժամկետով կասեցրել է ռուսական հեռարձակողների անդամակցությունը։ Համապատասխան որոշումը գործադիր խորհուրդը մայիսի 26-ի նիստում ընդունել է միաձայն։ Անդամակցությունը կասեցվել է երեք ռուսական հեռարձակողների՝ «РТР»-ի, «Первый канал»-ի և «Дом Останкино»-ի համար:

Այս լրատվամիջոցների անդամակցության կասեցումը նախաձեռնել էր Գործադիր խորհուրդը ապրիլի 7-ին կայացած նիստում։

Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, և դրա ժամկետը ենթակա է վերանայման։ Գործադիր խորհուրդն իր որոշումը կայացնելիս հաշվի է առել, որ բոլոր երեք անդամներն էլ իրավունք ունեն բողոքարկել Խորհրդի որոշումը՝ համաձայն Եվրոպական հեռարձակողների միության կանոնադրության, թեև անդամակցության կասեցումը ուժի մեջ կմնա մինչև բողոքարկման որոշումը։ .

Նմանատիպ