Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպպեր - «Վրացական երազանքը» ձեռնարկում է ռեպրեսիվ միջոցներ՝ ոգեշնչված ռուսական քարոզչական մեքենայից, սա աննկատ չի մնա, մենք աշխատում ենք պատժամիջոցների վրա
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպպեր - «Վրացական երազանքը» ձեռնարկում է ռեպրեսիվ միջոցներ՝ ոգեշնչված ռուսական քարոզչական մեքենայից, սա աննկատ չի մնա, մենք աշխատում ենք պատժամիջոցների վրա

«Մենք դատապարտում ենք բռնության ցանկացած ձև», – այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։

Նրա խոսքով՝ ընթացքի մեջ է աշխատանք Վրաստանի քաղաքացիական հասարակությանը աջակցելու համար։

««Վրացական երազանքը» ձեռնարկում է ռեպրեսիվ միջոցներ, որոնք ակնհայտորեն ոգեշնչված են ռուսական քարոզչական մեքենայից։ Մենք դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում։ Իհարկե, այն, ինչ այնտեղ տեղի է ունենում, անտեսված չէ։ Հենց այդ պատճառով մենք աշխատում ենք հնարավոր սանկցիաների վրա։ Մենք աշխատում ենք ապահովել, որ ֆինանսական օգնություն չտրամադրվի Վրաստանի կառավարությանը։ Մենք նաև աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր խաղաղ ճանապարհով պայքարում են ավելի լավ ապագայի համար և չեն հրաժարվում Եվրոպայի խորհրդանշած հույսից և արժեքներից», – հայտարարել է Հիպերը։