Դոնալդ Թրամփ. Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ ցանկանում են համաձայնության գալ, ես այսօր հեռախոսազրույցներ ունեցա, մենք հանդիպումներ կունենանք երկուշաբթի և երեքշաբթի օրերին

12:28, 07.11.2026

«Կարծում եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ են ցանկանում համաձայնության գալ», – լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ խոսքը գնում է մի համաձայնագրի մասին, որը կընդգրկի ամբողջ Եվրոպան։

«Կարծես թե Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ են ցանկանում համաձայնության գալ։ Մենք հանդիպումներ ենք անցկացնում։ Այսօր հեռախոսազրույցներ ունեցա։ Կխոսեմ վաղը։ Հանդիպումներ կունենանք երկուշաբթի և երեքշաբթի։ Կարծում եմ՝ դա շատ մեծ համաձայնագիր կլինի։ Կարծում եմ՝ այն կընդգրկի ամբողջ Եվրոպան։ Դա շատ մեծ համաձայնագիր կլինի», – նշել է Թրամփը։

Նմանատիպ