Եվրոպական երկրները ապաստան փնտրող անձանց տեղաշարժը կանխելու նպատակով, երկաթգծի կայարաններում ծրագրում են խստացնել ստուգումները
Եվրոպական երկրները երկաթգծի և ավտոկայարաններում ծրագրում են խստացնել ստուգումերը, որպեսզի Եվրամիության ներսում սահմանափակեն ապաստան փնտրող անձանց ազատ տեղաշարժը: Լրատվությունն այս մասին գերմանական մամուլին հենվելով, տարածում է Associated Press-ը:
Մամուլի լրատվությամբ, նշված նախաձեռնությունը 10 եվրոպական երկիր քննարկելու է հունիսի 24-ին, ոչձևական հանդիպմանը:
Գերմանական Süddeutsche Zeitung հրատարակչությունը գրում է, որ համաձայնության նախագիծը նախատեսում է տուգանքներ ապաստան փնտրողների համար, որոնք չեն մնացել Եվրամիության անդամ պետությունում, որտեղ գրանցվել են: Բացի այդ ծրագրվում է ուժեղացնել Եվրամիության սահմանային վերահսկիչ Frontex գործակալությունը և ստեղծել ապաստան փնտրող անձանց միասնական եվրոպական գործակալություն:
Բրյուսելում հունիսի 28-29-ին տեղի է ունենալու Եվրամիության գագաթնաժողովը: Reuters գործակալության տվյալներով, հանդիպմանը եվրոպացի լիդերները քննարկելու են Եվրամիության սահմաններից դուրս, այսպես կոչված «լիցքաթափման տարածաշրջանային հարթակների» ստեղծման հարցը: Եվրամիության սահմաններից դուրս ծրագրվում են կառուցել ներգաղթյալների կենտրոններ, որտեղ կքննարկվեն ապաստան փնտրող անձանց դիմումները, մինչ նրանց Եվրոպա մեկնելը: Համապատասխան կենտրոնները հնարավոր է բացվեն հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan