Եվրոպական դեղերի գործակալությունը սկսել է ուսումնասիրություն չինական «Sinovac» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ

18:47, 04.05.2021

Եվրոպական դեղերի գործակալությունը սկսել է ուսումնասիրություն չինական «Sinovac» պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության վերաբերյալ:

Գործակալությունը կվերանայի լաբորատոր հետազոտությունների և կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները:

«Այս ուսումնասիրությունները հաստատում են, որ պատվաստանյութը նպաստում է հակամարմինների արտադրությանը, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ և պաշտպանում հիվանդությունից», – ասված է հայտարարության մեջ:

Մինչ օրս Եվրոպայի դեղերի գործակալությունը հաստատել է չորս պատվաստանյութ, այդ թվում`«Astrazeneca», «Moderna», «Pfizer» և «Janssen»:

Գործակալությունը քննարկելու է նաև գերմանական «Kiurvac», «American Novavax» և «Sputnik V» ռուսական պատվաստանյութերը:

Նմանատիպ