Եվրոպական դատարանն այսօր կորոշի՝ արդյոք Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը խախտել է թափանցիկության մասին օրենքը

13:22, 12.05.2025

Եվրոպական Միության դատարանն այսօր կորոշի՝ արդյոք Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը խախտել է թափանցիկության մասին օրենքը։

Խոսքը այսպես կոչված Ֆայզերգեյթ անվանմամբ հայտնի 2021 թվականի սկանդալի մասին է։ Մասնավորապես, Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը գաղտնի նամակագրություն է ունեցել «Ֆայզեր» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլասի հետ, որի հետ Եվրամիությունը բազմամիլիարդանոց պայմանագիր էր կնքել Covid-19 պատվաստանյութերի համար։

Եվրոպական հանձնաժողովը հրաժարվեց հրապարակել այս նամակագրության բովանդակությունը, և այժմ դատարանը պետք է որոշի, թե որքանով է սա թափանցիկության մասին օրենքի խախտում։

Նմանատիպ