Եվրոպացիների մեծամասնությունը դրական է գհանատում Եվրամիությունում գտնվելը
Եվրոպացիների մեծամասնությունը դրական է գնահատում Եվրամիությունը: Վիճակագրական տվյալները հրապարակել է Politico հրատարակչությունը:
Տվյալները հենվում են Kantar Public-ի կողմից ապրիլին անց կացված հետազոտության արդյունքներին:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են, Եվրախորհրդարանի ընտրություններից մեկ տարի շուտ:
Ինչպես պարզվում է, 28 000 հարցմանը ենթարկված եվրոպացիների 67 տոկոսը գտնում է, որ իրենց պետությունը զգալի շահույթ է տեսել Եվրամիությունում գտնվելու ժամանակ: Սա 1993 թվականից ամենաբարձր ցուցանիշն է:
Եվրամիության անդամ 28 երկրներից 26-ում ավելացել է կազմակերպության հանդեպ աջակցությունը: Բացառություն են կազմում միայն Մեծ Բրիտանիան և Գերմանիան, որտեղ երկու տոկոսանոց նվազեցում է:
Դրա հետ մեկտեղ, եվրոպացիների մեծամասնությունը գտնում է, որ նոր կուսակցությունները կարող են ավելի շատ փոփոխություններ բերել Եվրամիությանը, քան իշխող շրջանակների ներկայացուցիչները: Պոպուլիստական կուսակցություններում վտանգ է տեսնում եվրոպացիների միայն 38 տոկոսը:
Ամենակարևոր հարցը, որի մասին զրուցում են եվրոպացիները դա ահաբեկչությունն է, դրան հետևում է երիտասարդների անգործությունը և ներգաղթը: Սակայն պետությունների համաձայն արդյունքները տարբերվող են, օրինակ ներգաղթի հիմնախնդիրը տեսնում են իտալացիների, մալթացիների և հունգարացիների 60 տոկոսը:
Անգործությունը ամենից շատ հիմնախնդիր է համարվում Իսպանիայում, Հունաստանում և Պորտուգալիայում: Խորվաթիայում, Նիդեռլանդներում, Շվեդիայում և Դանիայում հիմնական հարցը քաղաքացիների սոցիալական պաշտպանությունն է:
Սոցիալական հետազոտությունը Եվրախորհրդարանի պատվերով անց է կացվել ապրիլ ամսին:
Հեղինակ -
Edgar Barsegyan