«Եվրոնյուսով» ցուցադրվել է Քութաիսիում էլեկտրամոբիլների արդատրության մասին պատրաստված ռեպորտաժը
Վրաստան, երկիր, որը էկոլոգիայի պաշտպանության համար սկսում է արտադրել էլեկտրամոբիլներ,-«Եվրոնյուս» հեռուստատեսությունը «ֆոկուս» ռուբրիկայում Վրաստանի մասին պատրաստել է հերթական սյուժե:
Ինչպես գրում է «եվրոնյուսը», վրաց մասնավոր ընկերության և աշխարհում էլեկտրոմոբիլների խոշորագույն արտադրող չինական խմբի համագործակցության արդյունքում, Վրաստանը դառնում է կովկասյան տարածաշրջանում առաջին երկիրը, որտեղ բացվելու է էլեկտրամոբիլների գործարան:
«Եվրոնյուսի» լրագրողը հարցազրույց է ձայնագրել, վրացական «Այ գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, Կախա Գուլեդանիի հետ:
«Մենք ներդրումներ ենք իրականացնում այնպիսի նախագծերում, որոնք պաշտպանում են շրջակա միջավայրը: Այս ներդրումները ելնելով իրենց բնույթից մեծ են և դրանց համար անհրաժեշտ է հատուկ ինֆրակառուցվածք, այդ թվում երկրի ողջ մասշտաբով էլեկտրական լիցքավորման կայանների և արևային էներգիա ստանալու կայանների տեղադրում: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա սկզբում ծրագրում ենք աշխատանքով ապահովել 300 մարդու: Սա շատ կարևոր է Քութաիսիի և ողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է Կախա Գուլեդանին:
Գործարանը տարեկան ծրագրում է արտադրել մոտ 40 հազար էլեկտրամոբիլ, և դրանց մեծամասնությունը հատկացվելու է տեղական շուկայի համար:
Եվրոնյուսը նշում է, որ Քութաիսին մոտ ապագայում դառնալու է աշխարհում այն քաղաքներից մեկը, որտեղ արտադրվելու են էլեկտրամոբիլներ:
Ինչպես նշվում է, նախագիծը կառավարության համար մեծ պլանի մասն է, որը նախատեսում է երկիրը տեղափոխել կանաչ հայեցակարգի վրա: