Եվրոբասկետ 2022 | Երրորդ տուրի խորհրդանշականում Շերմադինին կենտրոնի դիրքում է
Եվրոբասկետ 2022 | Երրորդ տուրի խորհրդանշականում Շերմադինին կենտրոնի դիրքում է

«Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ տուրում մենք շատ հետաքրքիր հանդիպումներ ու մի քանի ֆանտաստիկ ելույթներ տեսանք: Խաղացողներից, ովքեր փայլել են իրենց թիմի կազմում կազմել ենք խորհրդանշական հնգյակ,- ասվում է ՖԻԲԱ-ի պաշտոնական կայքում:

Հնգյակում կենտրոնի դիրքում հայտնվել է Գիորգի Շերմադինին, ով հավաքել է 27 միավոր:

Խաղարկող – Թամիր Բլաթ (Իսրայել, 21 միավոր):

Նետող – Գաբրիել Լունդբերգ (Դանիա, 28 միավոր):

Թեթև հարձակվող – Միխալ Սոկոլովսկի (Լեհաստան, 17 միավոր):

Ծանր հարձակվող – Միրո Բիլան (Խորվաթիա, 30 միավոր, 12 անդրադարձ):

Երկրպագուները կարող են ընտրել նույն հրապարակման մեջ նշված հինգ բասկետբոլիստներից լավագույններին: Ըստ նրանց քվեների, անվանակոչվելու է տուրի MVP (ամենաարժեքավոր խաղացողը):

Գիորգի Շերմադինին զարմանալի տարբերությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: