Եվրախորհրդարանում հայտարարում են, որ Եվրամիություն ճանապարհորդելու համար թվային փաստաթղթի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն

22:02, 20.05.2021

Եվրախորհրդարանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՄ ճանապարհորդության համար անհրաժեշտ թվային փաստաթղթի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, փաստաթղթում տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, որ Եվրոպա մեկնել ցանկացող անձը պատվաստվել է, անցել է Covid-թեստ կամ վարակվել է կորոնավիրուսով:

Որպես բացառություն, ԵՄ քաղաքացիները կստանան թվային սերտիֆիկատ նաև այն դեպքում, եթե բավարարեն այս պայմաններից գոնե մեկը: Փաստաթուղթը հասանելի կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր ունեցել են պատվաստանյութի միայն մեկ դեղաչափ:

Այս փուլում հայտնի է, որ «կանաչ վկայագիր», որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ճանապարհորդել ԵՄ 27 երկրներ, կտրվի միայն այն մարդկանց, ովքեր պատվաստվել են պատվաստանյութով, որը հաստատված է Եվրոպական դեղերի գործակալության կողմից: Այսօրվա տվյալների համաձայն, այդպիսիք են «Pfizer», «Moderna», «Astrazeneca» եւ «Johnson & Johnson» պատվաստանյութերը:

Սակայն, ԵՄ առանձին երկրներին թույլատրվում է նաև թույլ տալ այն ճանապարհորդներին, ովքեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորագրված պատվաստանյութով ենն պատվաստվաել՝ ներառյալ չինական «Sinopharm»-ը և «Astrazeneca»-ի հնդկական տարբերակը:

Ճամփորդական փաստաթղթի պաշտոնական անվանումը կլինի «Եվրամիության թվային կովիդ-վկայագիր»:

Նմանատիպ