Եվրախորհրդարանում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման հարյուրավոր դեպքեր
Եվրախորհրդարանում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման հարյուրավոր դեպքեր: Այս մասին հայտարարել է եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլին:
«Եվրախորհրդարանում վեջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման հարյուրավոր դեպքեր»,- հայտարարել է եվրախորհրդարանի նախագահը:
Սասոլին այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ պատգամավորների մի մասը բողոքարկել է, որ խորհրդարանի փակումից հետո նրանք չեն ստանում իրենց օրավարձը՝ 323 եվրո:
Գործող կանոնակարգերով, եվրախորհրդարանի պատգամավորներն այս գումարն ստանում են միայն ֆիզիկական գրանցում անցնելուց հետո: Նշված գումարով ֆինանսավորվում են Բրյուսելում և Ստրասբուրգում պատգամավորների կենսական ծախսերը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատաով Եվրախորհրդարանում, հոկտեմբերից հետո նստաշրջաններն անցկացվում են հեռավար ռեժիմում: