Եվրախորհրդարանի պատգամավորները Եվրամիության երկրներին կոչ են անում՝ բոյկոտել Ռուսաստանում նախատեսված Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Եվրախորհրդարանի 60 պատգամավոր Եվրամիության երկրների կառավարություններին կոչ է անում՝ բոյկոտել Ռուսաստանում նախատեսված Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Կանաչների կուսակցության գերմանացի պատգամավոր Ռեբեկա Հարմսը:

«Եվրախորհրդարանի 60 անդամ պահանջում է Եվրամիության կառավարություններից, խուսափել 2018 թվականի աշխարհի առաջնությանը ներկա գտնվելուց: Խաղաղություն, սպորտ և Պուտի՞ն: Դա անհնար է»,- գրում է Հարմսը:

Մինչ այդ տարածվել էր տեղեկություն, որ Եվրախորհրդարանի 46 անդամ ստորագրել էր նամակ, որում Եվրամիության առաջնորդները կոչ էին անում բոյկոտել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: