Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Եվրամիության երկրներին, բոյկոտել ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը, որը անց է կացվելու Ռուսաստանում:
Ինչպես փոխանցում է Radio Free Europe ռադիոյի լրագրող Ռիկարդ Յոզվիակը, համապատասխան նամակը ստորագրել է 46 պատգամավոր: Լրագրողը հրապարակել է նաև նամակի մի մասը, որտեղ պատգամավորները հիշեցնում են Սոլսբերիում թունավորման, Ռուսաստանի կողմից Սիրիայում և ՈՒկրաինայում ռազմական գործողությունների և Ղրիմի բռնազավթման փաստերը:
«Մենք կարող է հավատում ենք, որ սպորտը կամուրջներ է կառուցում մարդկանց միջև: Սակայն, մինչդեռ Պուտինը պայթեցրել է իսկական կամուրջները Սիրիայում, չի կարելի մեզ այսպես պահել, և մտածել, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ոչինչով չի տարբերվում այլ մարզական միջոցառումներից: Մինչդեռ Պուտինը բռնազավթված ունի Ղրիմը և պատերազմ է վարում ՈՒկրաինայի արևելքում, չպետք է մեզ խաբենք, որ մրցաշարը հյուրընկալում է մեր հյուրընկալ հարևանը»,-գրված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan