Եվրախորհրդարանի անդամ ՈՒրմաս Պաետը Վրաստանին շնորհավորում է ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ
«Կովիդ 19»-ի համավարակի ժամանակ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը, Վրաստանին շնորհավորել է Եվրախորհրդարանի անդամ ՈՒրման Պաետը:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահը, «թվիթերի» էջում գրել է, որ անհրաժեշտ է շտկել որոշակի թերություններ:
Ուրմաս Պաեթը կիսվել է ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականը:
«Մենք շնորհավորում ենք Վրաստանին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի հաջող կազմակերպման կապակցությամբ, չնայած «Կովիդ 19»-ով պայմանավորված իրավիճակին: Միևնույն ժամանակ, որոշ թերություններ պետք է շտկվեն»,- գրել է Ուրմաս Պաետը:
ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ը Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական գնահատականը հրապարակել է այսօր: Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրություններն անցել են էապես փոփոխված իրավական շրջանակներում, որին նախորդել է լայնածավալ հանրային խորհրդակցությունը, որը որոշակի բարելավումներ է բերել ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում, սակայն թերությունները վերացնելու համար ավելի շատ ջանքեր են պահանջվում: