Եվրախորհրդարանը հաստատել է Ապատեղեկատվության մասին բանաձև

Եվրախորհրդարանը հաստատել է Ապատեղեկատվության մասին բանաձև: Փաստաթղթին աջակցել է 489 պատգամավոր, դեմ է եղել 148-ը, իսկ 30-ը եղել է ձեռնպահ:

Փաստաթղթում ասվում է, որ Եվրոպայում ապատեղեկատվության գլխավոր աղբյուրը Ռուսաստանն է, բացի այդ, աշխարհում ապատեղեկատվություն տարածող երկրներ են անվանվում Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան:

Եվրախորհրդարանը համարում է, որ այս երկրները փորձում են ոտնահարել Եվրամիությունում ժողովրդավարության և Արևելյան գործընկերության անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունը:

Եվրախորհրդարանի բանաձևը ներառում է Եվրամիության նկատմամբ հանձնարարականներ: Պատգամավորները Եվրամիության անդամներին կոչ են անում, ինչպես տեղի, այնպես էլ միջազգային մակարդակով մշակել օրենսդրական շրջանակ՝ հիբրիդային վտանգներին դիմակայելու համար: Եվրախորհրդարանը համարում է, որ անհրաժեշտ է բարձր գիտակցություն՝ ռուսական ապատեղեկատվական ընկերությունների առնչությամբ, քանի որ այն Եվրոպայում ներկայացնում է ապատեղեկատվության գլխավոր աղբյուրը:

Եվրոպացի օրենսդիրները անհրաժեշտ են համարում թշնամական քարոզչության արձագանքման Եվրամիության արտաքին գործերի ծառայությունում 2015 թվականին ստեղծված «Սթրաթքոմ» հատուկ խմբի ընդլայնումը:

Եվրախորհրդարանի անդամները անհրաժեշտ են համարում սոցիալական մեդիայի ընկերությունների, որոնման համակարգերի պրովայդերների օրենքով կարգավորումը: Դրա հետ մեկտեղ, պատասխանատվության պետք է ենթարկել ընկերություններին, որոնք հապճեպ չեն ջնջի կեղծ լուրերը: Իսկ իշխանությունը պետք է կարողանա նույնականացնել քաղաքական բնույթի նյութերի հեղինակներին և հովանավորներին:

Բանաձևում եվրախորհրդարանի անդամները խիստ դատապարտում են երրորդ կողմերի միջամտությունը ընտրություններին և հանրաքվեներին:

Եվրամիության անդամ երկրները պետք է աջակցեն Եվրամիության հետ ասոցացված պետություններին և Արևմտյան Բալկանների երկրներին՝ քարոզչական գործունեությունից ընտրական գործընթացները պաշտպանելու համար: