Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան դադարեցրել են Ռուսաստանից ածուխի ներկրումը
Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան դադարեցրել են Ռուսաստանից ածուխի ներկրումը։ Օգոստոսի 10-ից ուժի մեջ է մտել էմբարգոն, որը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետ։
Ռուսական ածխի ներկրման ԵՄ-ի էմբարգոն ներառվել է պատժամիջոցների հինգերորդ փաթեթում, որը հաստատվել է այս տարվա ապրիլին։
Որոշման համաձայն՝ օգոստոսից կարգելվի ԵՄ տարածքում ածուխ և այլ պինդ հանածո վառելիք գնելը, ներմուծելը կամ տեղափոխելը, եթե դրանք ռուսական ծագում ունեն կամ արտահանվում են Ռուսաստանից։
Եվրոպական էմբարգոն Ռուսաստանին կարժենա տարեկան մոտ ութ միլիարդ եվրո կորցրած եկամուտ և կազդի նրա ածխի ներմուծման մեկ քառորդի վրա:
Մեծ Բրիտանիայում հուլիսի 21-ից ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի փոփոխությունը, որն արգելում է ածուխի ներկրումը։ Այս փոփոխությունն արգելում է նավթի և նավթամթերքների, ածուխի և ոսկու ապրանքների ներմուծումը, ինչպես նաև այդ ապրանքների ուղղակի կամ անուղղակի գնումն ու մատակարարումը։
Միաժամանակ օգոստոսի 9-ին ուժի մեջ է մտել ԵՄ-ի ողջ տարածքում գազի սպառումը 15 տոկոսով կրճատելու Եվրամիության ծրագիրը: