Եվրամիությունը սկսում է քննարկել վրացական արտադրանքի արտոնագրման հնարավորությունները
Եվրամիությունը սկսում է քննարկել վրացական արտադրանքի արտոնագրման հնարավորությունները, և դրա հետ կապված գործընթացները մեկնարկելու են մոտ ապագայում,- այս մասին պայմանավորվել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և առևտրի հարցերով Եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, Բրյուսելում կայացած հանդիպումից հետո:
Կառավարության վարչության լրատվությամբ, Եվրամիության արտոնագրման չափանիշները բավարարելու դեպքում արտադրություններին հնարավորություն կտրվի սեփական արտադրանքը արտահանել եվրոպական շուկա:
Վարչապետը և եվրահանձնակատարը հանդիպման ժամանակ զրուցել են նաև Վրաստան-Եվրամիություն առևտրատնտեսական հարաբերությունների մասին և ընդգծել են այդ ուղղությամբ գրանցած դրական դինամիկան:
Կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և եվրամիության միջև գոյություն ունեցող այդ կապերը գնալով խորանալու են:
Հեղինակ -
Edgar Barsegyan