Եվրամիությունը պետք է ճանաչի Վրաստանի, Մոլդովայի և ՈՒկրաինայի հեռանկարները և անվանի նրանց անդամության իրական ժամկետը. Էդգարս Ռինկևիչս
Եվրամիությունը պետք է ճանաչի «արևելյան գործընկերության» լիդեր երկրների եվրոպական ձգտումները և անվանի իրական ժամկետը, թե երբ կկարողանան այդ երկրները ստանալ Եվրամիության անդամությունը: Ինչպես գրում է ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» հրատարակչությունը, այս մասին Լեհաստանի Կրինիցա-Զդրյում քաղաքում ընթացող տնտեսական համաժողովին, հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը:
«Պետք է ճանաչենք իրականությունը, այն երկրները ինչպիսիք են ՈՒկրաինան, Մոլդովան և Վրաստանը իր ցանկությամբ են ընտրել եվրոպական ճանապարհը: Նրանք ցանկանում են անդամագրվել Եվրամիությանը և շարունակել իր եվրոպական ճանապարհը: Հենց այդ պատճառով Եվրամիությունը պետք է պատասխանի այդ ձգտումներին: Եվրամիությունը պետք է ճանաչի «արևելյան գործընկերության» լիդեր երկրների եվրոպական ձգտումները և անվանի իրական ժամկետը, թե երբ կկարողանան այդ երկրները ստանալ Եվրամիության անդամությունը»,-հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը:
Ռինկևիչսը նշել է նաև, որ հարկավոր է Եվրամիությունը միասնական լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման գործում և պետք է ունենա միասնական դիրքորոշում ԱՄՆ-ի հետ բանակցության ժամանակ: Նա Եվրամիության համար մարտահրավեր է անվանել Բրեքսիթը:
Եվրոպայի համար մեծ ռիսկ է անվանվել նաև Եվրախորհրդարանի ընտրությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan