Եվրամիությունը պահանջում է Վենեսուելայում անցկացնել արտահերթ ընտրություններ
Եվրամիությունը պահանջում է Վենեսուելայում անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով, Բրյուսելն աջակցում է Վենեսուելայի խորհրդարանին, որը գլխավորում է ընդդիմության առաջնորդը:
Մոգերինիի խոսքով, վենեսուելացի ժողովուրդը պահանջում է ժողովրդավարության և սեփական ճակատագրի սահմանման ազատություն: Դրա հետ մեկտեղ, նա կոչ է արել բոլոր կողմերին, խուսափել բռնությունից և պաշտպանել մարդու իրավունքները:
«Եվրամիությունը պատրաստ է աջակցել Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնմանը, որը ըստ Սահմանադրության պետք է տեղի ունենա վստահելի, խաղաղ քաղաքական գործընթացով»,- ասվում է Եվրամիության գերագույն ներկայացուցչի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաքում երեկ անցկացված ակցիային, օրենսդրական մարմնի խոսնակը իրեն հռչակել է երկրի նախագահ:
Խուան Գուայդոյին աջակցել են. ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Կոլումբիան, Պերուն, Պարագվայը, Էկվադորը, Կոստա-Ռիկա, Գվատեմալան և Ամերիկայի պետությունների կազմակերպությունը: