Եվրամիությունը ողջունում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում, սակայն համարում է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լիարժեք կարգավորմանն ուղղված միայն առաջին քայլն է

Եվրամիությունը ողջունում է հրադադարը Լեռնային Ղարաբաղում, սակայն համարում է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լիարժեք կարգավորմանն ուղղված միայն առաջին քայլն է:

Այս մասին նշված է արտաքին գործերի և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելիի հայտարարության մեջ:

«Մարտերի դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված միայն առաջին քայլն է: Եվրամիությունը համարում է, որ անհրաժեշտ է հակամարտությունը կարգավորել երկխոսության ճանապարհով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավիճակի վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:

Բորելին նշում է, որ տարածաշրջանի բոլոր դերակատարները պետք է խուսափեն այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որը վտանգ կստեղծի հրադադարի համաձայնագրին:

«Եվրամիությունը նաև կոչ է անում տարածաշրջանից անհապաղ և ամբողջովին դուրս բերել արտասահմանցի զինյալներին»,- ասվում է Բորելիի հայտարարության մեջ, սակայն չի կոնկրետացվում, թե ում նկատի ունի Եվրամիության գերագույն հանձնակատարը: