Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին, փոխել գերմանացի, շվեդ և լեհ դիվանագետերի վտարման որոշումը

21:19, 05.02.2021

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին, փոխել գերմանացի, շվեդ և լեհ դիվանագետերի վտարման որոշումը: Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության մամուլի քարտուղար, Պիտեր Ստանոյի հայտարարությամբ, Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը խստորեն դատապարտում է Մոսկվայի որոշումը:

«Հանձնակատարը հայտնում է Եվրամիության համերաշխությունը այս անդամ երկրների նկատմամբ: Այս որոշումը պետք է վերանայվի: Ժոզեֆ Բորելը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ իմացել է, որ երեք եվրոպացի դիվանագետներ վտարվել են Ռուսաստանից: Նա խստորեն դատապարտել է որոշումը և հերքել այն մեղադրանքները, որ նրանք գործունեություն են ծավալում, որն անհամատեղելի է արտասահմանյան դիվանագետների իրենց կարգավիճակի հետ», – ասել է Պիտեր Ստանոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը երկրից վտարել է եվրոպացի դիվանագետներին ընդդիմության չարտոնված ցույցերին մասնակցելու համար: Հատկանշական է, որ Եվրամիության արտաքին գործողությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը եռօրյա այցով գտնվում է Ռուսաստանում:

Նմանատիպ