Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

Եվրամիությունը քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարարը:

Ամելի դե Մոնշալինիի հայտարարությամբ, Թուրքիայի կողմից Սիրիայում սկսած ռազմական գործողության Եվրամիության պատասխան արձագանքման հարցը քննարկելու են հաջորդ շաբաթ նախատեսված Եվրամիության խորհրդի նիստին:

Եվրամիության առաջնորդները հոկտեմբերի 17-18-ին հանդիպելու են Բրյուսելում: