Եվրամիությունը կանգնած է դաշնակիցների կողքին. Դոնալդ Տուսկ
Եվրոպական խորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը աջակցել է՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից, Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարվածներին: Այս մասին եվրոպացի բարձրպաշտոնյան գրել է իր Twitter-ի էջում:
«ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացրած հարվածները հստակ ցույց են տալիս, որ Սիրիայի ռեժիմը, Ռուսաստանի և Իրանի հետ միասին իրավունք չունի դժբախտացնել խաղաղ բնակչությանը: Եվրամիությունը կանգնած է դաշնակիցների և արդարության կողքին»,-գրել է Դոնալդ Տուսկը:
Հիշեցնենք, ի պատասխան Սիրիայում քիմիական զենք օգտագործելուն, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մի քանի ժամ առաջ հրթիռային հարված են հասցրել Սիրիային:
Հեղինակ -
Edgar Barsegyan