Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Դոնալդ Տուսկին
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Դոնալդ Տուսկին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

«Վրաստանը շարունակում է շարժվել դեպի Եվրամիություն և ցանկացած բարձր մակարդակի հանդիպում հնարավորություն է, որպեսզի ավելի շատ Վրաստանի տեսնենք Եվրոպայում և ավելի  շատ Եվրոպա՝ Վրաստանում»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Տուսկի տեղեկությամբ, նա մեկ անգամ ևս աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և հույս հայտնել, որ Եվրամիություն-Վրաստանի հարաբերություններն էլ ավելի կխորանան: