Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում, այդ թվում Վրասանում ենթակառուցվածքային նախագծերի համար ծախսելու է 13 միլիարդ եվրո:
Ինչպես տեղեկացնում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը, այդ գումարը ենթադրում է 4800 կիլոմետր երկարության ավտոճանապարհի և երկաթգծի, ինչպես նաև նավահանգիստների, օդանավակայանների, լոջիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի վերանորոգում:
Ինչպես հայտարարել են Բրյուսելում, «Արևելյան գործընկերության» անդամ երկրներում – Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում և Հայաստանում ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի այս երկրների տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: