Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինքնամեկուսացման մեջ է, որի պատճառով հետաձգվել է շաբաթվա վերջին նախատեսված խորհրդի նիստը:
Մամլո քարտուղարի փոխանցմամբ, Շառլ Միշելի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Դարեն Մակֆրեյնի հայտարարությամբ, Շառլ Միշելը կորոնավարակակիր անձի հետ ունեցել է սերտ շփում, որի պատճառով նա ինքնամեկուսացման մեջ է:
Մամլո քարտուղարի փոխանցմամբ, այս պահի դրությամբ Շառլ Միշելի թեստի պատասխանը բացասական է: