Եվրամիության սահմանները 30 օրով փակվել են ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են փակել Եվրամիության սահմանները: Այս մասին Եվրախորհրդի նախագահ, Շառլ Միշելը հայտարարել է Եվրամիության առաջնորդների հետ բանակցություններից հետո:
Եվրամիության առաջնորդների բանակցությունները տեղի են ունեցել տեսակապի միջոցով: Եվրամիության սահմանները 30 օրով փակ կլինեն ոչ անդամ երկրների քաղաքացիների համար:
Բացառություն կլինեն երկարաժամկետ բնակության իրավունք ունեցող անձինք, Եվրամիության քաղաքացիների ընտանիքի անդամները, դիվանագետները, առողջապահության ոլորտի ներկայացուցիչները, սահմանամերձ տարածքներում բնակվող մարդիկ, ովքեր աշխատում են Եվրամիության տարածքում, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ապահովում են բեռնափոխադրումները:
Ինչպես նշել է Շառլ Միշելը, սահմանների փակումը կսահմանափակի վարակի գլոբալ տարածումը: