Հուլիսի 1-ից հետո Եվրամիությունն իր սահմանները երրորդ երկրների համար կբացի միայն անդամ պետությունների ընդհանուր համաձայնությամբ,- այս մասին ասված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ նրանց, Եվրահանձնաժողովի հստակ պահանջն է, որ ընտրված երրորդ երկրները իրենց սահմանները բացեն Եվրամիության անդամ բոլոր երկրների համար:
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունում ասում են, որ դեռևս հրապարակվել են ընդհանուր հանձնարարականներ կապված երրորդ երկրների հետ, համաձայն որի սահմանի բացումը նախատեսվում է միայն այն երկրների համար, որտեղ համավարակային իրավիճակը նման է ԵՄ երկրներին կամ ավելի լավն է: