Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը Վրաստանին կբերի մեծ արդյունք. Գիորգի Գախարիա
Յոհաննես Հանի հետ հանդիպմանը մենք զրուցել ենք ասոցացման պայմանագրի, համապարփակ համաձայնագրի կոնկրետ քայլերի, բռնազավթման և ժողովրդավարության զարգացման ուժեղացման մասին»,- այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է Եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար, Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, եվրամիությանը ինտեգրման գործընթացը Վրաստանին կբերի մեծ արդյունքներ:
«Իհարկե, մենք զրուցել ենք բռնազավթման մասին, շնորհակալություն ենք հայտնել Եվրամիությանը այն ներկայության համար, այն գործառույթների համար, որը նրանք իրականացնում են բռնազավթված կողմում: Նշել ենք, որ երկու կողմերն էլ պետք է անենք հնարավորինս, որ մանդատը տարածվի ամբողջ տարածքով, ինչը կօգնի պաշտպանել մարդու հիմնական իրավունքները և ապահովել նրանց անվտանգությունը: Մենք խոսեցինք նաև երկրում ժողովրդավարական գործընթացների շարունակման մասին և պայմանավորվեցինք, որ երկրում ժողովրդավարության հիմնական գործառույթները և արժեքները կպաշտպանվեն և կամրապնդվեն», – ասել է Վրաստանի վարչապետը: