Եվրամիության երկրներից վերադառնալու դեպքում Վրաստանի քաղաքացիները անցնելու են 14 օրյա կարանտին
Եվրամիության երկրներից վերադառնալու դեպքում Վրաստանի քաղաքացիները անցնելու են 14 օրյա կարանտին

Եվրամիության երկրներից վերադառնալու դեպքում Վրաստանի քաղաքացիները անցնելու են 14 օրյա կարանտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

«Վրաստանի քաղաքացիները Եվրամիության երկրներ ցանկացած նպատակով այցելությունից հետո, հայրենիք վերադառնալուն պես անցնելու են պարտադիր 14 օրյա կարանտին:

Կարևոր է, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն նաև Եվրամիության անդամ երկրների մոտեցումները սահմանների բացման վերաբերյալ»,- ասել է Իրակլի Չիքովանին:

Վրաստանը սահմանները բացում է՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար: