Եվրամիության երկրների դեսպաններ. Անհրաժեշտ է անցկացնել արագ հետաքննություն ուժի հնարավոր գերազանցման, բռնի գործողություն սադրելու առնչությամբ, որին հետևել է ոստիկանության պատասխանը

Վրաստանում Եվրամիության անդամ երկրների դեսպանները հունիսի 20-ի իրադարձությունների առնչությամբ տարածում են արտակարգ հայտարարություն:

«Անհրաժեշտ է անցկացնել թափանցիկ, արագ, արդյունավետ հետաքննություն հունիսի 20-ին ուժի հնարավոր գերազանցման, ինչպես նաև բռնի գործողություն սադրելու առնչությամբ, որին հետևել է ոստիկանության պատասխանը: Օմբուդսմենի ներգրավվածությունն ամենակարևորն է: Կողմերին երկխոսության և փոխզիջման կոչ ենք անում»,- նշված է հայտարարությունում:

Դեսպանների հայտարարությունը հրապարակվել է Վրաստանում Նիդերլանդների դեսպանության կայքէջում: