Եվրամիության դիրքորոշումն Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ անփոփոխ է, այս դիրքորոշումը գրանցել եմ Ռուսաստան այցի ընթացքում, Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ. Ժոզեֆ Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը Ուկրաինայի վարչապետին ասել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում, ինքը քննարկել է Ուկրաինայի հարցը: Տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Վարչապետին հավաստիացրեցի, որ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումն մնում է անփոփոխ: Ես այդ դիրքորոշումը գրանցեցի Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում, Սերգեյ Լավրովի հետ իմ հանդիպման ժամանակ և նշեցի, որ անհրաժեշտ է իրականացնել Մինսկի համաձայնագիրը: Դուք գիտեք, որ Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը», – լրագրողներին ասել է Բորելը:
Նախորդ շաբաթ Ժոզեֆ Բորելը պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում: