Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունում հայտարարում են, որ անընդունելի են Ցխինվալի ռեժիմի կողմից անհիմն հայտարարությունները միայն լարում են իրավիճակը տարածաշրջանում
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունում հայտարարում են, որ անընդունելի են Ցխինվալի ռեժիմի կողմից անհիմն հայտարարությունները միայն լարում են իրավիճակը տարածաշրջանում

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը բռնազավթված Ցխինվալի կապակցությամբ տարածել է հայտարարություն:

Հայտարարությունն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում, Հարավային Օսիայում, վարչական սահմանագծի երկայնքով լարվածության աճն անընդունելի է, ինչպես նաև անընդունելի են փաստացի ոչ ճշգրիտ հայտարարությունները Հարավային Օսիայի կողմից, որոնք վերաբերում են անվտանգությանը և տեղում զարգացած իրադարձություններին, սա միայն ավելացնում է լարվածությունը:

Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ հնարավոր բոլոր քայլերից և հայտարարություններից, որոնք էլ ավելի կլարեն իրավիճակը:

Իր հերթին, Միջադեպերի կանխարգելման գործիքները պետք է օգտագործվեն լուծումներ գտնելու համար, ինչպիսիք են թեժ գիծը, Միջադեպերի կանխարգելմանն ու արձագանքման մեխանիզմը (Էրգնեթում) և պարբերաբար օգտագործելու Ժնևյան քննարկումները:

Փոխարենը պետք է օգտագործվեն բոլոր մեխանիզմները՝ միջադեպերի կանխարգելման համար, դրանք են՝ թեժ գիծը, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (Էրգնեթի) հանդիպումները և Ժն.յան միջազգային բանակցությունները:

Պետք է անհապաղ բացվեն սահմանային բոլոր անցակատերը, որոնք փակվել են սեպտեմբերի սկզբից:

Այս ամենը սահմանի երկայնքով անվտանգության, մարդասիրական և այլ խնդիրների լուծման լավագույն միջոցն է:

Եվրամիության մոնիտորինգի առաքելությունը, որպես տեղում միջազգային միակ ներկայացուցչությունը, կարևոր դեր է խաղում իրավիճակի կայունացման գործում: Բռնազավթված Հարավային Օսիայի կողմից փորձերը, խոչընդոտել առաքելության աշխատանքը անընդունելի են:

Եվրամիությունը հավատարիմ է մնում Վրաստանի հակամարտության խաղաղ կարգավորմանը և վերահաստատում է իր հստակ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա  միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ: