Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունում հայտարարում են, որ անընդունելի են Ցխինվալի ռեժիմի կողմից անհիմն հայտարարությունները միայն լարում են իրավիճակը տարածաշրջանում
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը բռնազավթված Ցխինվալի կապակցությամբ տարածել է հայտարարություն:
Հայտարարությունն ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում, Հարավային Օսիայում, վարչական սահմանագծի երկայնքով լարվածության աճն անընդունելի է, ինչպես նաև անընդունելի են փաստացի ոչ ճշգրիտ հայտարարությունները Հարավային Օսիայի կողմից, որոնք վերաբերում են անվտանգությանը և տեղում զարգացած իրադարձություններին, սա միայն ավելացնում է լարվածությունը:
Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ հնարավոր բոլոր քայլերից և հայտարարություններից, որոնք էլ ավելի կլարեն իրավիճակը:
Իր հերթին, Միջադեպերի կանխարգելման գործիքները պետք է օգտագործվեն լուծումներ գտնելու համար, ինչպիսիք են թեժ գիծը, Միջադեպերի կանխարգելմանն ու արձագանքման մեխանիզմը (Էրգնեթում) և պարբերաբար օգտագործելու Ժնևյան քննարկումները:
Փոխարենը պետք է օգտագործվեն բոլոր մեխանիզմները՝ միջադեպերի կանխարգելման համար, դրանք են՝ թեժ գիծը, միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների (Էրգնեթի) հանդիպումները և Ժն.յան միջազգային բանակցությունները:
Պետք է անհապաղ բացվեն սահմանային բոլոր անցակատերը, որոնք փակվել են սեպտեմբերի սկզբից:
Այս ամենը սահմանի երկայնքով անվտանգության, մարդասիրական և այլ խնդիրների լուծման լավագույն միջոցն է:
Եվրամիության մոնիտորինգի առաքելությունը, որպես տեղում միջազգային միակ ներկայացուցչությունը, կարևոր դեր է խաղում իրավիճակի կայունացման գործում: Բռնազավթված Հարավային Օսիայի կողմից փորձերը, խոչընդոտել առաքելության աշխատանքը անընդունելի են:
Եվրամիությունը հավատարիմ է մնում Վրաստանի հակամարտության խաղաղ կարգավորմանը և վերահաստատում է իր հստակ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասված է հայտարարության մեջ: