Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչությունը, Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը հայտարարություն է տարածում Ռուսաստան Վրաստանի հետ հարաբերություններում վերջին ժամանակներում զարգացած իրադարձությունների հետ կապված:
Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև հարաբերություններում վերջին ժամանակ զարգացած իրադարձությունները ստեղծում են ռիսկ, բացասական ազդեցություն գործել երկու երկրների քաղաքացիների վրա: Անհիմն և անհամապատասխան են համարում Ռուսաստանի որոշումը, հուլիսի 8-ից արգելվի չվերթները Վրաստանի ուղղությամբ:
Վրաստանում կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նկատմամբ Եվրամիության աջակցությունը կրկին հզոր է:
Եվրամիությունը հաստատում է իր կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կողմից տարածած հայտարարությունում: