Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները հավաքվել են Բրյուսելում
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավաքվել են Բրյուսելում: Դիվանագետները քննարկում են միջազգային արդի խնդիրները:
Դրանց թվում է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկումը: Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստը ղեկավարում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:
Հանդիպմանը ընդառաջ Բորելը հայտարարել է, որ հանդիպման առանցքային հարցերից մեկը կլինի ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմի հետ ապագա հարաբերությունները և Եվրամիության ռազմավարական ինքնավարության հայեցակարգի ապագան:
Այսօր, եվրոպացի դիվանագետները կքննարկեն նաև իրավիճակը Վենեսուելայում, Բելառուսում և Թուրքիայում: Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է ամփոփիչ մամուլի ասուլիս: