Եվրամիության անդամ հինգ պետություն կընդունի Իտալիայի ափերի մոտ փրկված ներգաղթյալների
Եվրամիության անդամ հինգ պետություն կընդունի Իտալիայի ափերի մոտ փրկված ներգաղթյալների

Եվրամիության անդամ հինգ պետություն կընդունի Իտալիայի ափերի մոտ փրկված ներգաղթյալների,-այս մասին հայտարարությունը արել է Իտալիայի ներքին գործերի նախարար, Մատեո Սալվինան:

Ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Լուքսեմբուրգը և Իռլանդիան պատրաստ են ընդունել ներգաղթյալներին: Նախարարի խոսքով, մի քանի ներգաղթյալի ապաստան կտան նաև իտալացի էպիսկոպոսները:

Ներգաղթյալներին միջերկրական ծովում փրկել են անցած շաբաթ: Իտալիայի առափնյա պաշտպանության ծառայությունը նրանց բարձրացրել է իր նավի վրա: Ներգաղթյալներին մինչև այժմ արգելվում է իջնել նավից: