Եվրահանձնաժողովում կարծում են, որ «Գազպրոմը» կեղծ պատրվակով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի շահագործումը
Եվրահանձնաժողովում կարծում են, որ «Գազպրոմը» կեղծ պատրվակով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի շահագործումը

Եվրահանձնաժողովը կարծում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կեղծ պատրվակով դադարեցրել է «Հյուսիսային հոսք» գազատարի շահագործումը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերը։

«Գազպրոմի» հայտարարությունը, որ կեղծ պատրվակով կրկին դադարեցնում է «Հյուսիսային հոսք 1»-ը, եւս մեկ ապացույց է, թե որքան անվստահելի է նա որպես մատակարար: Սա հաստատում է Ռուսաստանի ցինիզմը, քանի որ պայմանագրով նախատեսված պայմանները կատարելու փոխարեն նա գերադասում է գազ վառել»,- գրել է Մամերն «Twitter»-ում։

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որ ներկայիս անսարքության պատճառով ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Եվրոպա։ Ընկերությունը սոցցանցում գրում է, որ աշխատանքների ընթացքում կոմպրեսորային կայանում, գազի գեներատորի բլոկում նավթի արտահոսք է հայտնաբերվել։