Եվրահանձնաժողովի խոսնակն ասում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեռ Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ստացել

20:56, 10.01.2025

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դեռ չի ստացել Դոնալդ Թրամփի երդմնակալության հրավերը,- հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլո Պինոն, հայտնում է «Reuters»-ը։

«Տեսնենք, կստանա, թե ոչ հրավերը, բայց այս փուլում երդմնակալությանը ներկա գտնվելու պլաններ չկան», – ասել է Պաուլո Պինոն մամուլի ճեպազրույցում։

Ինչպես հայտնում է «Reuters»-ը, պատմականորեն օտարերկրյա առաջնորդները չեն մասնակցում ԱՄՆ նախագահների երդմնակալությանը և դիվանագետներ են ուղարկում արարողությանը, թեև Դոնալդ Թրամփը մի քանի առաջնորդների է հրավիրել։ Հրավիրվածների թվում են Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը, Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Ըստ տեղեկությունների՝ Սի Ցզինպինը չի մասնակցի երդմնակալությանը, այլ իր ներկայացուցչին կուղարկի Վաշինգտոն։

Նմանատիպ