Եվրահանձնաժողովը Facebook-ի նկատմամբ պատրաստվում է ընդունել խիստ միջոցներ
Եվրահանձնաժողովը Facebook-ի նկատմամբ պատրաստվում է ընդունել խիստ միջոցներ,-այս մասին հայտարարել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար, Վետա Յուրովան:
«Պահանջում եմ Facebook-ից բացատրություններ, թե որքանով է այս սկանդալը վերաբերում Եվրամիության քաղաքացիներին»,-հայտարարել է Յուրովան:
Գործը վերաբերում է Cambridge Analitica-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես պարզվում է նշված ընկերությունը Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները փոխանցել է երրորդ կողմին, կոնկրետ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտարարել են, որ այս գործի հետ աշխատում են պատասխան միջոցների վրա:
«Այս սկանդալը պետք է դառնա ազդանշան բոլորիս համար: Այն թե ինչպես ենք օգտագործում անձնական տվյալները, կարևոր ազդեցություն ունի մեզ վրա»,-հայտարարել է Վերա Յուրովան:
Հեղինակ -
Edgar Barsegyan