Արտասահմանյան երկրները միջամտում էին եվրոպական ընտրական գործընթացներին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Արտասահմանյան երկրները միջամտում էին եվրոպական ընտրական գործընթացներին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի ապագա նախագահ,  Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով, արտասահմանյան երկրները միջամտում էին եվրոպական ընտրական գործընթացներին: Այս մասին գերմանացի քաղաքական գործիչը գրում է եվրոպական հրատարակչությունում  հրապարակված հեղինակային հոդվածում: Հրապարակման մեջ Ուրսուլա ֆոն դեր Լայնը խոսում է իր նախաձեռնության մասին, որը վերաբերում է Մարգարիտիս Սխինասին փոխնախագահի պաշտոնում նշանակելուն: Մասնավորապես, իր ելույթում Եվրահանձնաժողովի ապագա նախագահը Սխինասի հիմնական գործառույթը անվանել է «եվրոպական կյանքի ապրելակերպի պաշտպանություն», ինչը աջծայրահեղական կուսակցությունները անվանել են «գաղափարական հաղթանակ»:

Ըստ գերմանացի քաղաքական գործչի, «եվրոպական ապրելակերպը ամեն օր կանգնած է վտանգի առջև և դրան դիմադրում են հակաեվրոպացիները, ինչպես ներսից, այնպես էլ դրսից:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 1-ից: